Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 6, 2016

Հերթական ՊՈԱԿ-ը կլուծարվի

Կառավարության որոշմամբ կլուծարվի «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այս հանգամանքը պայմանավորված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով: Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման… Read more »

Մաքսային աշխատողը բռնության է ենթարկել ՃՈ տեսուչին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի… Read more »

ԴԱՀԿ-ում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

Ընդգծելով 2016 թվականին կատարված բոլոր աշխատանքների կարևորությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինելու ծրագրված միջոցառումների իրականացման գործընթացում: Տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Սերժ Սարգսյանը պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել․ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության… Read more »

Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ Գառնի համայնքում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

Հիշեցնենք, որ Երևանում այդ ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Ամերիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) գրասենյակները:

Վաղը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 5-7 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   15.50C (1988… Read more »

Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝  2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք  «ՍԿՍ»  մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս: Դեպքի… Read more »