Հաջողության պատմություններ

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ի կատար է ածվել

Աբովյան քաղաքի բնակիչ տիկին Գոհարը տարիներ առաջ պարտքով խոշոր գումար էր տվել իր ծանոթներից մեկին: Ինչ-ինչ պատճառներով պարտապանը իրեն այդ գումարը չէր վերադարձրել: Գումարի բռնագանձման պահանջով՝տիկինը դիմել էր դատարան և վերջինիս հայցը բավարարվել էր: ՀՀ արդարադատության նախարարությանդատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համապատասխան բաժանմունքը հարուցել էրկատարողական վարույթ, որի արդյունքում գումարի մի մասը բռնագանձվել էր պարտապանից և տրվել էր տիկին Գոհարին:

 

Արդարության հաղթանակը

2009 թվականի հունիս ամսին ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էդիմում Աշտարակ քաղաքի բնակիչ Ա. Ասատրյանը՝ խնդրելով իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը: Այսպես. համայնքի գյուղապետարանի նախկին հաշվապահ Ա. Ասատրյանն արդեն երկու տարի էր, ինչ ազատվել էրաշխատանքից, սակայն գյուղապետը բացեիբաց հրաժարվում էր իր նախկին աշխատողին տրամադրել ո՜չ վերջինիս աշխատանքային գրքույկը, ո՜չ օրենքով հասանելիք վերջնահաշվարկը և արձակուրդայինը: Երկու տարվաընթացքում քաղաքացի Ա. Ասատրյանը բազմիցս դիմել էր վերոնշյալ համայքի գյուղապետին, սակայնսպառնալիքներից ու կոպիտ մերժումներից բացի, ոչինչ չէր ստացել:

Կանխվել է քաղաքացիների նկատմամբ անհիմն տուգանքների նշանակումը

ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Ապարանի ընդունարան էին դիմել երկուքաղաքացի: Նրանք շատ զայրացած էին, քանի որ իրենց նկատմամբ ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ենթատեղամասերից մեկի կողմից անհիմն նշանակվել էր տուգանք այն դեպքում, երբ համապատասխան հասցեումքաղաքացիները չէին բնակվել նշված ժամանակահատվածում և պայմանագիր չէին կնքել կազմակերպության հետ:

Վերականգնվել են կենսաթոշակառուի խախտված իրավունքները և կորցրած հավատը

Շահառուն դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան` ցանկանում էր պարզաբանում ստանալ իր իրավունքների մասին` ավանդների դիմաց փոխհատուցման կարգի հարցում: