Հաջողության պատմություններ

Քաղաքացին վճարեց միայն իրական պարտքը

Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած շահառուի հանգուցյալ հայրը հանդիսացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդ, ով մահացել է 2007 թ.: 2010թ. հուլիսին շահառուն դատարանից ստացել է վճարման կարգադրություն` 43,404 ՀՀ դրամ վճարելու պահանջով: Շահառուն գտնում էր, որ իր հանգուցյալ հոր ֆինանսական պարտավորություններն ավելի քիչ են եղել, և որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կատարած հաշվարկները սխալ են ու անօրինական:
Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ նշված գումարի ընդամենը կեսն է հանդիսանում օրինական պարտավորություն:

 

Հաշմանդամին նշանակվեց հաշմանդամության կարգ

Գեղարքունիքի ՇՊԱԿ էր դիմել առողջական խնդիրներ ունեցող մի քաղաքացի: Խնդիրը կայանում էր նրանում, որ դիմումատուն մեկ և կես տարի առաջ ստացել էր վնասվածք, որի հետևանքով սահմանափակվել էր նրա աշխատունակությունը, մի քանի անգամ ենթարկվել էր վիրահատության:

Հինգ տարի անց վճարվեց աշխատավարձը

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը թեժ գծով դիմում էր ստացել մարզի հեռավոր համայնքներից մեկի բնակչից: Քաղաքացուն չէր վճարվել 2005թ.-ի աշխատավարձը: ՇՊԱԿ-ի իրավաբանները հանդիպեցին դիմումատուի հետ, երբ այցով մեկնել էին դիմումատուի բնակության վայր` համայնքային հանդիպում անցկացնելու:

Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան. Աշխատողի իրավունքները վերականգնված են դատարանի վճռով

2010 թվականի փետրվար ամսին քաղաքացին դիմել էր Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան և հայտնեց, որ 1992-2004թթ. աշխատել էր «Թալինշին» Համաշինարարական Բաց Բաժնետիրական Ընկերությունում` որպես պահակ: Շահառուն աշխատանքից ազատվելուց հետո բազմիցս դիմել էր արդեն նախկին գործատուին` պահաջելով օրենքով սահմանված կարգով լրացնել և վերադարձնել աշխատանքային գրքույկը, սակայն յուրանքաչյուր անգամ մերժվում էր տարբեր պատճառաբանություններով: