Սերինե Խաչատրյան

Իրավաբան, Երևան

 

Ե՞րբ է քաղաքացիաիրավական հարաբերություններիր նկատմամբ կիրառվում աշխատանքային օրենսդրությունը

Այս հարցին պատասխանելիս անհրաժեշտ է նշել, որ օրենքը քաղաքացիաիրավական պայմանագրերի, օրինակ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագրերի կապակցությամբ կողմերի հարաբերությունների նկատմամբ աշխատանքային իրավունքի նորմերի կիրառումը կախվածության մեջ է դնում դրանց աշխատանքային բնույթ կրելու փաստը դատական կարգով հաստատված լինելու հանգամանքից:

Ինչպե՞ս է պաշտպանվում չբացահայտված տեղեկատվությունը

Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք անհայտ են երրորդ անձանց (չբացահայտված տեղեկատվություն), օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի այդ տեղեկատվությունը պահպանել ապօրինի օգտագործումից, եթե պահպանված են օրենքով սահմանված պայմանները: