Վերլուծություններ

Կալանավոր պահելը չափազանց մեծ եկամտաբեր բիզնես է

«Կալանավոր պահելը չափազանց մեծ եկամտաբեր բիզնես է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ակտիվիստ Վարդգես Գասապրին, որ երկու անգամ կալանավորվել է և որոշակի ժամանակ անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2008 և 2016 թվականներին: Վերջին անգամ դեռևս կալանքի տակ գտնվելու ժամանակ նա ահազանգեց կալանավայրում բռնությունների ենթարկվելու մասին:

 

Վճռաբեկ դատարանի նախագահի և նրա կնոջ եկամուտներն ու գույքը

Իսկ ահա 2014-ի ընթացքում Մարինե Մկրտումյանը հողամաս է վաճառել՝ 4.8 միլիոն դրամով և ձեռք է բերել հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ 29 միլիոն 166 հազար դրամով: Հետաքրքիր է, որ այս տարվա ընթացքում նա, բացի հողմասի վաճառքից ստացված գումարը, այլ եկամուտ չի ունեցել և նրա դրամական միջոցներն էլ նվազել են ընդամենը 10 հազար դոլարով: Տարեվերջին ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլար:

Ու՞ր էր անհետացել ավելի քան 2 միլիոն դրամը. ԿԸՀ-ն ավելի էժան է գնել թանաքը, քան ներկայացրել է

Պարզաբանում տարածելիս կարող էին նշել, որ իրականում ավելի քիչ է վճարվել (շուրջ 5000 դոլար), քան կառավարության հատկացրած գումարն է և : Չէ՞ որ «մեղադրվում» էին թանկ գնելու համար և իրենց իսկ շահերից էր բխում նման տեղեկության հրապարակումը:

45.8 միլիոն դրամ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման ծառայությունների համար

Այս տարվա նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով իրականացվող ծառայությունների համար: Պայմանագրի արժեքը 45 միլիոն 820 հազար դրամ է (շուրջ 96.5 հազար դոլար): Ծառայությունների մատուցման վերջնաժամկետը մինչև այս տարվա վերջն է՝ դեկտեմբերի 25-ը: Պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացվել են պետական բյուջեից:  Գնման… Read more »