Լրահոս

Մեկնարկում է կատարակտի անվճար վիրահատության «Առողջ աչքեր» ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և  «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության  ղեկավար Արտաշես Զիլֆյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` համաձայն որի ապրիլի 1-ից մեկնարկում է «Առողջ աչքեր» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։ «Տնտեսված գումարների հաշվին ևս մեկ ծառայություն… Read more »

 

Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղի ունեցած ավտովթարի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: Իրավաբան.net

Քաղաքացի է կորել

Մարտի 24-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս… Read more »

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Իրավաբան.net