Լրահոս

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին Նախագահ… Read more »

 

Ծանր հանցագործություններ կատարելու համար մեղադրվող Սամվել Բաբայանը և նրա հանցակիցները կալանավորվել են

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական… Read more »

Եթե նվիրատվություն եք արել ու զղջացել…

Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե ինչ անել, երբ նվիրատվություն եք կատարել, սակայն զղջացել եք. «1. Նվիրում ենք թանկարժեք գույք (մեքենա, բնակարան և այլն): Կնքում ենք նվիրատվության պայմանագիր: Պայմանագիրը վավերացնում ենք նոտարական կարգով ու սպասում ենք, որ նվիրառուն պայմանագրից ծագող իրավունքները գրանցի համապատասխան մարմնում (կադաստր, ԳԱԻ և այլն): 2…. Read more »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազնի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ մարտի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան… Read more »