Լրահոս

Թալանել են Նժդեհի փողոցի վրա գտնվող տերմինալը

Հոկտեմբերի 16-ին,  ժամը 12։40-ի սահմաններում թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալները։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են ոստիկանության մամուլի ծառայություից: Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 26/5 հասցեում գտնվող նշված տերմինալից կատարել են գողություն՝ իրենց հետ տանելով այնտեղ եղած խոշոր չափի գումար։ Կատարվում է քննություն: Իրավաբան.net

 

Տպելու համար 6000 դրամ են վերցնում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Ուկրաինականով թռնելուց անպայման օնլայն չեքին արեք ու կամ տպեք,, կամ հեռախոսում ունեցեք բորդինգը։ Թե չէ տպելու համար 6000 դրամ են վերցնում», -գրել է նա: Իրավաբան.net

Որոնողական աշխատանքերը դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի… Read more »

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վրեժ Ս.-ին, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասի մեղադրանքով: Իրավաբան.net