Լրահոս

Տարադրամի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հոկտեմբերի 11-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են` ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 480.22, այն  բարձրացել է 0.66 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է  0.83 դրամով՝ դառնալով՝ 566.90 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.02 դրամով, դառնալով՝ 8.30 դրամ: Իրավաբան.net    

 

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Այդ օրենքների թվում են՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։ Իրավաբան.net

ՊԵԿ աշխատակիցների կողմից հեղուկ վառելիքի հափշտակություններին նպաստող պատճառները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափի գողությունը) կատարելու համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ… Read more »

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող… Read more »