Լրահոս

Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձևավորել նման հանրային ընկալում. Արման Թաթոյան

Օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:

 

Հայտնի են 2017 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու քննիչը

Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը  քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ  քննիչ Ռևիկ Սեդրակյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվեցին գերատեսչական պարգևներով։

Կին իրավաբանների երկու երրորդը սեռական հետամտումների են ենթարկվել

Downing Street-ը անցլալ ամիս հայտարարել է  Նախագահական ակումբում տեղի ունեցած սկանդալի մասին, որտեղ միայն տղամարդկանց համար նախատեված դրամահավաքի ճաշկերույթի մատուցողուհիներին պարտադրել են գաղտնիության պայմանագիր ստորագրել։