Հայաստանի ԱՄՆ շրջանավարտ իրավաբանները

Ամերիկան բազմազանություն է. ԱՄՆ շրջանավարտ

ԱՄՆ կատարած երեքշաբաթյա այցը մեծ փորձ ու գիտելիքներ է տվել Արդարադատության նախարարության Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանին: Մեզ հետ զրույցում ԱՄՆ շրջանավարտը շեշտում էր, որ 3 տարի առաջ ստացած գիտելիքներն առ այսօր իրեն պետք են: Իրավաբան.net–ը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտ իրավաբանները» խորագրով շարքի շրջանակներում փորձել է… Read more »

 

Մինչ օրս օգտագործում եմ այն նյութերը, որոնք ես ինձ հետ բերել եմ Բոստոնից, Ֆլետչերի դպրոցից. Ռուբեն Մելիքյան

Ամերիկյան կրթական և դատական համակարգի առանձնահատկություններին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ակադեմիայի ռեկտորը նշում է, որ իր մասնագիտական զարգացման գործում մեծ դեր են ունեցել այս ծրագրով ԱՄՆ-ում ուսանելու վեց ամիսները: Ռ. Մելիքյանի հետ հարցազրույցն անց է կացվել «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտ իրավաբանները» խորագրով նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ:

ԱՄՆ-ում եթե շահերի բախման խնդիր հայտնաբերեն, այդ դատավորն այլևս չի պաշտոնավարի. Սասուն Խաչատրյան

Ուզում եմ խոսել նաև ԱՄՆ-ում իշխանությունների հավասարակշռության սկզբունքից. այնտեղ իշխանության ճյուղերի տարանջատումը շատ իրական է: Մեզ պատմեցին, որ շուրջ 3 տարի նախագահը չի կարողանում օրինագիծ անցկացնել կոնգրեսում: Որևէ դրույթ օրենք դառնալու համար այնքան կատարյալ պիտի լինի, բոլորի շահերին համապատասխանի, որ կոնգրեսում ընդունվի: