Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր

Խեղճ հարկատու. պատգամավորը անդրադարձել է ծառայողական մեքենաների ծախսերին

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարկերի հաշվին պահվող ծառայողական ավտոմեքենաների ծախսերին. «Խեղճ հարկատու… Հայաստանի հարկատուի հաշվին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պաշտոնյաներին սպասարկում է 1072 ծառայողական ավտոմեքենա (ինչպես նաև ծախսեր՝ վարորդ, բենզին, սպասարկման ծախսեր)։ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի լսումներից»,- գրել է պատգամավորը: Իրավաբան.net

 

Պետք է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության դեմ արված հրապարակային կոչ անելը

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե այսօր շրջանառության մեջ է դրել  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: «Խնդիրն այն է, որ գործող քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում օրինակ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ… Read more »

Որպես Վանաձորի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես դեմ այդ նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան

Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: