Պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար

Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործը քննվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի և Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ:

Գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխման համար պատգամավորներ են ցանկանում երաշխավորություն ներկայացնել, սակայն չնշեց, թե ովքեր են այդ պատգամավորները:

Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի և Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի 15:00-ին:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել