Վարչապետի դեպի Բելառուս հատուկ չվերթն իրականացրել է վրացական Georgian Airways-ը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Այս այցն իրականացնելու համար ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 4-ին պայմանագիր է կնքել վրացական Georgian Airways-ի հետ՝ սեպտեմբերի 7-ին Երևան-Գրոդնո և սեպտեմբերի 8-ին՝ Գրոդնո-Երևան ուղղություններով չվերթի համար: Հատուկ չվերթի ծառայությունների համար վրացական ավիաընկերությանը վճարվել է 24 հազար եվրո (13.1 միլիոն դրամ)New Picture (1)

Մինչ այս կառավարական պատվիրակությունների հատուկ չվերթները իրականացվում էր «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով:

Նշենք նաև, որ այս գնման իրավական հիմքը ՀՀ վարչապետի սեպտեմբերի 3-ի 803-Ա որոշումն է, որը մինչ այժմ հրապարակված չէ, հետևաբար դեռևս հայտնի չեն, թե վերոհիշյալ անձանցից բացի, ովքեր են եղել պատվիրակության կազմում, և այլ մանրամասներ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ