«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրու տարածքային տեղամասը հրաժարվել է ներկայացված պահանջից

 13.06.2012թ.-ին Շիրակի ՇՊԱԿ էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա.-ն: 2012թ.-ի հունիս ամսին գազի հաշվիչի օգտագործման ժամկետը լրանալու պատճառով այն անհրաժեշտ էր փոխարինել նորով: Հ.Ա.-ի ներկայությամբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրու տարածքային տեղամասի աշխատակիցները հանել են հին հաշվիչը և կազմել արձանագրություն այն մասին, որ կապարակնիքը վնասված չէ:

Մի քանի օր անց, Հ.Ա.-ին կանչել են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրու տարածքային տեղամաս և տեղեկացրել, որ կապարակնիքը վնասված է եղել ու պահանջել են որպես տուգանք վճարել 120.000 ՀՀ դրամ: Տեղամասի տնօրենը իբր ցուցաբերելով մարդասիրություն, Հ.Ա.-ին առաջարկել է վճարել միայն 60.000 դրամը, իսկ մյուս 60.000 դրամը խոստացել է վճարել ինքն անձամբ:

Չհանդուրժելով տեղամասի աշխատակիցների կողմից դրսևորված օրինախախտ վարքագիծը, քաղաքացին դիմել էր Շիրակի ՇՊԱԿ: Ուսումնասիրելով գործը, ՇՊԱԿ-ը պահաջել է փորձագետի եզրակացությունը` կապարակնիքի վնասված լինելու փաստի վերաբերյալ, կազմված արձանագրությունը` ենթադրյալ խախտման վերաբերյալ, ինչպես նաև կազմված ակտը` 120.000 ՀՀ դրամ տուգանք վճարելու վերաբերյալ: ՇՊԱԿ-ի կողմից կատարված իրավական վերլուծությունների և օպերատիվ կերպով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրու տարածքային տեղամասը հրաժարվել է քաղաքացուն ներկայացված պահանջից և նշել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել