«Ես ի վիճակի չեմ մի շաբաթում ծանոթանալ այս մեծ գործին». Բանդայի գործով նիստը նորից հետաձգվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ռաֆայել Հարոյանի և մյուսների գործով դատական նիստը` Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նիստը սկսվեց ուշացումով և պարզվեց, որ հերթական անգամ նիստը պետք է հետաձգվի, քանի որ ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի hանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը չէր հասցրել ծանոթանալ գործի քննությանը: Դատավորը նրան տրամադրեց մեկ շաբաթ` գործին ծանոթանալու համար, որին ի պատասխան պաշտպանը առարկեց, նշելով  որ չի հասցնի այդ ժամկետում. «Իմ գործերը հաշվի առեք, որ շատ են, ես ի վիճակի չեմ մի շաբաթում ծանոթանալ այս մեծ գործին. մինիմում 15 աշխատանքային օր»,- ասաց փաստաբանը:

Դատավորը քննարկումից հետո որոշեց բավարարել միջնորդությունը և գործի վարույթը հետաձգել մինչև սեպտեմբերի 10-ը:

Հիշեցնենք, որ ամբաստանվում էին 9 անձիք՝ բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի  հափշտակություններ և սպանություն կատարելու համար:  Համաձայն մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանը, աշխատելով որպես «Հայբիզնեսբանկ»-ի  գործառնական  վարչության  հաճախորդների սպասարկման  բաժնի  մասնագետ  և հասանելիություն  ունենալով  ավանդատուների  բանկային տվյալներին, իր լիազորությունները  հիշյալ  ընկերության  շահերին  հակառակ օգտագործելով,  ամուսնու`  Տիգրանի հետ համաձայնությամբ  համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակել է 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, ինչի հետևանքով բանկի համար առաջացել են ծանր հետևանքներ:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել