Նորություններ

Ինչպիսի՞ դրույթներ է նախատեսում Սահմանադրության նախագիծը փաստաբանների համար

Եթե գործող Սահմանադրության 20-րդ հոդվածը անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի մասով ընդամենը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։

Ապա, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 20.08.2015 թ. նիստում հաստատված  Սահմանադրության նոր նախագծում իրավաբանական օգնության իրավունքը սահմանվում է հետևյալ կերպ, մասնավորապես, Նախագծի 62-րդ հոդվածը նշում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության հիման վրա փաստաբանության գործունեությունը»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել