Ընտանիքի վիշտը մասամբ փարատված է

Հ.Հ.-ն զանգահարելով Վայոց Ձորի ՇՊԱԿ, տեղեկացրեց, որ վերջերս ամուսինը մահացել է և նախկին ամուսնու գործատուն հրաժարվում է վճարել վերջին երկու ամսվա կատարած աշխատանքի դիմաց ամուսնու վարձատրությունը:

Հ.Հ.-ն օրինական կարգով իրեն հասանելիք գումարները ստանալու բազմաթիվ փորձերից հուսալքված` դիմել էր Վայոց Ձորի ՇՊԱԿ` խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանությանը և արդարության վերականգնմանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ներկայումս ընտանիքում այլ աշխատող ուժ չկա և գումարն ընտանիքին խիստ անհրաժեշտ է:

Ուսումնասիրելով գործը, ՇՊԱԿ-ը հանգեց այն եզրակացության, որ գործատուն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդվածի պահանջները, փորձում էր խուսափել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից վճարման ենթակա գումարների վճարումից` պատճառաբանելով, որ աշխատավարձի գումարը իրավունք ունի ստանալու միայն աշխատողը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժառանգության բացման oրվանից վեց ամիuը դեռևս ընթանում էր, ՇՊԱԿ-ն ի հանձն առավ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Կատարվեցին անհրաժեշտ իրավական վերլուծություններ, քաղաքացուն պարզաբանվեց, որ վճարման ենթակա, uակայն քաղաքացու կյանքի oրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի գումարներն uտանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպեu նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց: Հետևապես, մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաuտը հավաuտող անհրաժեշտ այլ փաuտաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում գործատուին ներկայացնելու դեպքում, վճարումները պետք է կատարվեն աշխատանքային երեք oրվա ընթացքում: Բացի վերոնշյալից, ՇՊԱԿ-ի կողմից նաև գրություն ուղարկվեց գործատուին:

Կատարված աշխատանքների շնորհիվ, գործատուն իր նախկին աշխատակցի ընտանիքի անդամներին փոխանցեց հասանելիք դրամական գումարները:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել