Ե՞րբ է զինվորական այլընտրանքային ծառայողին փոխհատուցվում բնակարան վարձավճարը

Այլընտրանքային զինվորական ծառայող են ՀՀ այն քաղաքացիները, կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, և որոնց թիվը զորամասում, ըստ ՀՀ Կառավարության № 920-Ն որոշման, չպետք է գերազանցի տվյալ զորամասի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների ընդհանուր թվի 3 տոկոսը:

ՀՀ կառավարության № 1059-Ն որոշմամբ սահմանվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը:

Այսպիսով, վարձակալած բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն ծառայողները, որոնց այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի վարչական տարածքը գտնվում է իր հաշվառման վայրի վարչական տարածքից (հաշվառման չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրի) 30 և ավելի կիլոմետր հեռավորության վրա: Սակայն ժառայողը չի կարող օգտվել այդ իրավունքից, եթե`
1. այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն կամ եթե տվյալ վայրում ծառայության ընթացքում դադարել է այդ գույքի օտարման կամ օգտագործման իրավունքը
2. ծառայողի ընտանիքի անդամի կողմից ծառայողի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:

Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծառայողին տրամադրվող դրամական փոխհատուցման չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30000 դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել