ՇՊԱԿ-ը վերականգնեց քաղաքացու հաշմանդության կարգը

Ա.Ա.-ի մոտ տարիներ շարունակ առկա են եղել տարբեր տեսակի առողջական խնդիրներ ու հիվանդություններ և վերջինիս 1999թ.-ից սկսած ստացել է 2-րդ կարգի հաշմանդամություն:

Ա.Ա.-ը 1999թ.-ից մինչև 2006 թվականը ամեն տարի ենթարկվել է վերափորձաքննությունների և կրկնակի փորձաքննությունների, որոնց արդյունքում երբևէ կասկածի տակ չի դրվել նրա հաշմանդամության խումբը և այն չի ենթարկվել որևէ փոփոխության: 2006թ.-ին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա.Ա.-ի առողջական վիճակը շարունակաբար վատանում էր և բացակայում էր առողջության վերականգնման որևէ հեռանկար, վերջինս ստանում է հաշմանդամության անժամկետ 2րդ խումբ: 2011թ.-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը (այսուհետ` ԲՍՓՀ) լիազոր մարմնից գրություն է ստանում, որով խնդրվում էր պարզել, թե արդյո՞ք մի շարք քաղաքացիներ ունեն հաշմանդամության այն խումբը, որը նրանց տրված է եղել: Հիշյալ գրության հիման վրա ԲՍՓՀ-ի կողմից նախաձեռնվում է վարչական վարույթներ և առանց հիմնավոր պատճառների, առանց պատշաճ բժշկական փորձաքննությամբ, օրենսդրության խախտումներով փոխվում է անձանց հաշմանդամության խումբը: Նշված անձանց շարքում էր նաև Ա.Ա.-ն, որի հաշմանդամության անժամկետ 2-րդ խումբը փոխվում է անժամկետ 3-րդ խմբի: Քաղաքացին հուսահատված դիմում է Երևանի ՇՊԱԿ` վերականգնելու իր նկատմամբ կայացած անարդարությունը: Գործի լուծման համար ներգրավվում է փաստաբան, ով ուսումնասիրելով գործի նյութերը, նախապատրաստում է վիճարկման հայցադիմում և ներկայացվում ՀՀ Վարչական դատարանին: Արդյունքում, ՇՊԱԿ-ին հաջողվում է վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները: 02.05.2012թ.-ին ՀՀ վարչական դատարանը կայացնում է վճիռ, որով դատարանը բավարարում է հայցը` անվավեր է ճանաչվում հաշմանդամության 3-րդ խումբ տալու մասին ԲՍՓՀ-ի որոշումը և վերականգնվում է Ա.Ա.-ի հաշմանդամության անժամկետ 2-րդ խումբը:

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել