Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Աստված քեզ շանս տվեց, չօգտագործեցիր». ամբաստնյալի մայրը՝ դատավորին. ֆինանսական բուրգի գործով հրապարակվեց դատավճիռը

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարկվեց ֆինանսական բուրգի գործով դատավճիռը: Ամբաստնյալ Արթուր Արթուր Անդրեասյանի հանդեպ որպես վերջնական պատիժ նշանակվեց 10 տարվա ազատազրկում և 200 միլիոն դրամի գույքի բռնագանձում:

Դատարանում ներկա ամբաստնյալի մայրը դատավճռի հրապարակումից հետո դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին. «Աստված քեզ շանս տվեց, չօգտագործեցիր» (նկատի ուներ այն, որ օրեր առաջ դատավորը ավտովթարի էր ենթարկվել): Ի պատասխան սրա, դատավորը դիտողություն արեց՝ «քեզ,  Ձեզ»: Ամբաստնյալի մայրը ներողություն խնդրեց ու դուրս եկավ դահլիճից:

Դատարանի շենքում կինը պնդում էր, թե իր որդին անմեղ է և դրա մասին նույնիսկ հանրապետության նախագհը գիտի:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Մանրամասները` տեսանյութում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել