90.5 հազար դոլար՝ կառավարության դահլիճների հարդարման համար

Այս տարվա օգոստոսի 4-ին կառավարության աշխատակազմը պայմանագիր է կնքել երեք ընկերությունների հետ՝ կառավարական դահլիճների վերանորգման, ներքին հարդարման, տեխնիկայի մոնտաժման և օժանդակ ձևավորման աշխատանքների համար:New Picture (1)

Այսպիսով, «ՎԵԿՍ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր է կնքվել ՝ կառավարության 1-ին շենքի դահլիճների ու հարակից ընդունարանների վերանորոգման և ներքին հարդարաման համար: Աշխատանքաների համար նախանական գինը եղել է 26,605,116 դրամ, սական բանակցությունների արդյունքում ընկերությունը համաձայնել է աշխատանքները կատարել 25,986,000, այսինքն՝ շուրջ 620 հազար դրամով նվազեցրել է գինը:

Այս աշխատանքների համար վերջնաժամկետ է նշանակված այս տարվա սեպտեմբերի 3-ը:

Օդորակիչների, բարձրախոսների և պրոյեկտորի մոնտաժման համար պայմանագիր է կնքվել «Արայ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրի նախանական գինը եղել է 10,525,535 դրամ, սակայն բանակցությունների արդյունքում ընկերությունը 100 հազար դրամի զեղչ է կատարել: Աշխատանքները, պայմանագրի համաձայն, կատարվել են հենց օգոստոսի 4-ին:

Օժանդակ ձևավորման աշխատանքների համար պայմանագիր կնքվել է «Մեգերյան կարպետ» ԲԲ ընկերության հետ: Պայմանագրի նախնական գինը եղել է 8,449,210 դրամ, սակայն բանակցությունների արդյունքում ընկերությունը պայմանագիրը կնքել է 6,996,000 դրամով, այսինքն՝ շուրջ 1.5 մլն դրամի զեղչ է կատարվել: Այս դեպքում պայմանագրի կատարման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է:

Կառավարության դահլիճների և հարակից ընդունարանների համար փաստորեն վճարվել է 43,4 միլիոն դրամ (շուրջ 90.5 հազար) դոլար:

Նշենք նաև, որ գնման իրավական հիմքը կառավարության հուլիսի 2-ին ընդունած 723-Ա որոշումն է՝ վերոհիշյալ գնումների կազմակերպման վերաբերյալ:

Ա.Կ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրադարձություններ

Իրադարձություններ