Դատավորը դիմեց ամբաստանյալին. «Կողքի դահլիճում է Ձեր պաշտպանը, նստած է պարզապես և չի ներկայանում, որպեսզի իրականացնի Ձեր պաշտպանությունը»

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստը: Պատճառը՝ հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բացակայությունն էր:

Իսկ փաստաբանը նույն դատարանում էր, բայց չէր ներկայանում նիստին: Նախ ամբաստանյալը խնդրեց մի քանի րոպեով ընդմիջել նիստը՝ պարզաբանելով, որ իր պաշտպանը կողքի նիստերի դահլիճում է, դուրս կգա և կմիանա իրենց, մեղադրողը առարկեց՝ ասելով, որ փաստաբանը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել:

Այդուհանդերձ, դատարանը բավարարեց միջնորդությունը, կեսա ժամ ընդմիջումից հետո փաստաբանը կրկին չկար:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիմեց ամբաստանյալին. «Հիմա կողքի դահլիճում է Ձեր պաշտպանը, մասնակցում է՝ որպես տուժողի ներկայացուցիչ և որևէ դատավարական գործողություն չի կատարում նիստի ժամանակ, նստած է պարզապես և չի ներկայանում, որպեսզի իրականացնի Ձեր պաշտպանությունը, ապահովվի Ձեր արդար դատաքննությունը»:

Այնուհետև նա նիստը հետաձգեց:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել