Նորություններ

Ինչու՞ է արդարադատության նախարարությունը 1.1 մլն դրամի կոնյակ գնել

Արդարադատության նախարարությունը մայիսի 26-ին 36 շիշ տարբեր տեսակի կոնյակ է գնել «Արբրեն» ՍՊ ընկերությունից և դրա դիմաց վճարել է 1 միլիոն 133 հազար դրամ:

Մասնավորապես՝ գնվել է 7 հատ 0.7 լիտրանոց «Դվին» կոնյակ. մեկ հատի համար վճարվել է 47750 դրամ, 11 հատ 0.5 լիտրանոց «Նաիրի» կոնյակ, յուրքանչյուրի համար վճարվել է 30900 դրամ, 10 հատ 0.5 լիտրանոց «Տոնական» կոնյակ, որի մեկ շիշը արժեցել է 20600 դրամ, և 22 հատ 0.5 լիտրանոց «Ախթամար» կոնյակ, որի մեկ հատի համար վճարվել է 11500 դրամ:

New Picture (2)

Իրավաբան.net-ի հետ հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գևորգյանը պատասխանել է, որ գնման իրավական հիմնավորումը Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» 168-Ն որոշմամբ հաստատված 25-րդ կետի 5-րդ կետի 21-րդ ենթակետն է, որտեղ ամրագրվում է գնման նպատակը. «Պատվիրակաությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝  բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերում»:

«Գնումը նախատեսված է տարվա կտրվածքով հյուրընկալած և սպասվող արտասահմանյան պատվիրակությունների անդամներին համատարած ճանաչում ունեցող հայկական կոնյակ նվիրելու նպատակով»,- պատասխանել է Ա. Գևորգյանը:

Իսկ թե ինչու է գնումը կատարվել հենց «Արբրեն» ՍՊ ընկերությունից, որը գտնվում է Արարատի մարզի Արգավանդ գյուղում, նախարարությունից հիմնավորել են այսպես. «Շուկայի ուսումնասիրություն կատարելուց հետո պարզվել է, որ տվյալ կազմակերպությունը առաջարկում է մատչելի գին, արագ և որակյալ ապրանքների մատակարարում»:

Այս կոնյակները ավելի էժան են գնվել, եթե համեմատում ենք կառավարության աշխատակազմի կողմից կատարված գնումների հետ (խոսքն այն կոնյակների մասին է, որոնք վարչապետի գլխավորած պատվիրակությունը արտեկիր մեկնելիս որպես հուշանվեր տանում է իր հետ): Նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից գնված կոնյակների գնի տարբերությունը մեկ շշի համար 50 դրամ է:

Ա.Կ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել