Ի՞նչ է լինում այն ճամպրուկի հետ, որը ուղևորը չի վերցնում

Օդանավակայանում հաշվառված ուղեբեռի պահպանումը ապահովում է փոխադրողը կամ սպասարկող կազմակերպությունը:

Ուղեբեռների, ուղևորների և փոխադրողների միջև հարաբերությունները կարգավորվում են դեկտեմբերի 15-ի 2010 թ. N 224-Ն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով՝ «ՀՀ օդանավակայաններում ուղեվորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգը սամանելու մասին»: Հրամանի 10-րդ գլխի 105-րդ կետի համաձայն, եթե հաշվառված ուղեբեռը, համապատասխան համարակալված ուղեբեռի պիտակով, ժամանել է նշանակված օդանավակայան (կետ) և ուղևորի կողմից չի վերցվել կամ պահանջվել, փոխադրողը ապահովում է հաշվառված ուղեբեռի տիրոջ որոնումը:

Եթե որոնումը տվել է դրական արդյունք, ապա փոխադրողը ապահովում է տիրոջ ծանուցումը` նշելով ուղեբեռի ստացման և առաքման կարգը: Նշված ծանուցումն ուղարկելուց հետո հաշվառված ուղեբեռը պահպանվում է վեց ամիս: Ստուգված ուղեբեռի տիրոջ որոնման ընթացքում, երբ ուղեբեռի պարունակությունը փչանում է կամ գտնվում է փչանալու վտանգի տակ, փոխադրողը իրավասու է ոչնչացնել ամբողջ շուտ փչացող ուղեբեռը կամ դրա մի մասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել