Նորություններ

Շատ վտանգավոր դրույթ առաջարկվող Սահմանադրության նախագծում

Նոր Սահմանադրության նախագծի մարդու իրավունքներին վերաբերող գլխում կան մի շարք խնդրահարույց հարցեր. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Մասնավորապես, նա մի քանի օրինակ բերեց, երբ կարող են անձի իրավունքները սահմանափակվել:  Մասնավորապես կարող է անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը սահմանափակվել արտակարգ և ռազմական դրության ժամանակ, այնինչ՝ գորժող Սահմանադրության 20-րդ հոդվածում նշվում է, որ անձը, անկախ ամեն ինչից, իրավունք ունի պատշաճ իրավաբական օգնություն ստանալու:

Խնդրահարույց է նաև միևնույն հանցանքի համար կրկնակի պատասխանտվությն ենթարկվելու վերաբերյալ դրույթը: «Գործող Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոք չի կարող կրկին դատապարտվել նույն արարքի համար: Այս նորմը գործող սահմանադրության մեջ իմպերատիվ է: Նախագծով առաջարկում են, որ կարող է վերանայվել դատական ակտը՝  նոր երևան եկած հանգամանքների հիմքով, ինչը ինքնին իրավաչափ է: Բայց մի շատ վտանգավոր նախադասություն է ավելացել, թե կարող է վերանայվել դատական ակտը, եթե նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին  ազդել դրա արդյունքի վրա»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով, մտահոգիչ այս դրույթը նշանակում է, եթե քննիչն իր աշխատանքը լավ չի կատարել, դատախազն իր աշխատանքը լավ չի կատարել և պաշտպանական կողմը օգտվելով այդ հանգամանքից հասել է նրան, որ իր պաշտապանյալը արդարացվել է, սա դեռ վերջը չէ: Կարող է նույն գործով, նույն արարքի հետ կապված նորից այս անձը կանգնել դատարանի առջև, եթե պարզվի, որ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք ցանկացած ժամանակ կարող է կանգնել դատարանի առջև, ինչը գործող սահմանադրությամբ կատեգորիկ արգելված է:

Գևորգ Գյոզալյանը նշեց նաև, որ իր կարծիքով այս նախագծում դրական կողմեր չկան՝ մարդու իրավունքներին վերաբերող գլխի հետ կապված:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել