ԱԺ-ն շուրջ 20 մլն դրամ է ծախսել Ռոուզ-Ռոթ սեմինարի պաշտոնական պատվիրակության ընդունելության համար

Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպված Ռոուզ-Ռոթ սեմինարի կազմակերպումն ու պաշտոնական պատվիրակության հյուրասիրությունները պետական բյուջեի համար 19.6 միլիոն դրամ են արժեցել:

Սեմինարին մասնակցող պաշտոնական պատվիրակության հյուրասիրության, տրանսպորտային, մասնակի մշակութային (զբոսավարների հետ միասին), համաժողովի ընդհանուր տեխնիկական և գույքային սպասարկման (այդ  թվում տեսա-ձայնային և թարմանչական սարքավորումների սպասարկման), ինչպեսև ընդհանուր համակարգման ծառայությունների մատուցման համար ԱԺ-ն պայմանագիր է կնքել «Ֆահվ Սթարզ թրավել» ընկերության հետ` 8.5 միլիոն դրամի դիմաց:New Picture (1)

Սեմինարին մասնակցող պաշտոնական պատվիրակության հյուրասիրության (ճաշկերույթի) կազմակերպման համար պայմանագիր է կնքվել նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղում գրանցված «Սևակ Ծառուկյան» ՍՊ ընկերության հետ և վճարվել է 4 միլիոն դրամ:New Picture (2)

Նույն նպատակով` պաշտոնական պատվիրակության համար ճաշկերույթ կազմակերպելու համար պայմանագիր է կնքվել նաև «Դայանա Մոնիկա» ՍՊ ընկերության հետ և դրա դիմաց վճարվել է 2.5 միլիոն դրամ:New Picture (3)

Պաշտոնական պատվիրակության համար ճաշկերույթ կազմակերպելու համար պայմանագիր է կնքվել նաև «Հանդիպում-299» ՍՊ ընկերության հետ և վճարվել է 4.6 միլիոն դրամ:New Picture (4)

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ արտերկրից ժամանած պաշտոնական պատվիրակության անդամները եղել են շուրջ 80 հոգի, իսկ Հայաստանից մասնակցողներինը` շուրջ 50-ը: Եվ ճաշկերույթները կազմակերպվել են միջինում 100 հոգու համար.

«Այդ գումարի մեջ մտնում են ոչ միայն ճաշկերույթները, այլև տրանսպորտային և այլ ծախսեր: Ծախսվել է այնքան, որքան անհրաժեշտ է եղել»,- ասաց Ա. Բաբայանը:

Լուսանկարը` Ազգային Ժողովի կայքից

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ