Պաշտպանը առանց թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը

«Ես բացարկի միջնորդություն եմ ներկայացրել նոր նշանակված դատախազ Հայրապետյանին, նրան ոչ պատշաճ համարելով: Սպասում եմ դատավոր Գրիգորյանի որոշմանը»,- այսպես ներկայացրեց իր սպասողական վիճակը պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը, նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանի՝ դատախազին բացարկ հայտարարելու միջնորդությունը դատավորը մերժեց` անհիմն համարելով: Նիստի ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանին պատկանող բնակարանի վրա կալանք դնել, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, լսելով կողմերին, որոշեց, որ պետք է սպասել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանին, քանի որ չկան հստակ ապացույցներ, որ բնակարանը պատկանում է ամբաստանյալին:

Այնուհետև նիստը 2 ժամով հետաձգելու միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալի պաշտպանը, Կրոմվել Գրիգորյանը պարզաբանեց, որ զբաղված է այլ դատական գործով, պետք է ճառով հանդես գա: Դատավորը լսելով կողմերին՝ որոշեց մերժել միջնորդությունը և շարունակել դատական նիստը: Պաշտպան Գրիգորյանը մեկ անգամ ևս նշեց, որ պետք է գնա և առանց թույլտվության հեռացավ դահլիճից: Դատավորը որոշեց դատական սանկցիա կիրառել Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ՝ նկատողություն տալ նրան՝ նիստը հետաձգելով:

Գործի քննությունը կշարունակվի հուլիսի 24-ին:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել