Նորություններ

Պերմյակովի գործը. չի բացառվում, որ նոր հանգամանքներ ի հայտ գան

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները սպասում են մի քանի փորձաքննությունների արդյունքների: Իրավաբան.net-ին փոխանցեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի նախաքննական մարմնի գործողությունները. «Եթե այն ունենա այլ գործողություններ անելու, ապա պետք է դրանք իրականացնի, հակառակ դեպքում, ըստ էության գործի նախաքննությունն ավարտական փուլ կմտնի»,- նշեց պարոն Սարգսյանը:

Հիմնական փորձաքննությունը, որին սպասում են փաստաբանները դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունն է. «Փորձագետների համատեղ աշխատանքների արդյունքում պետք է համադրվեն վնասվածքները, կրակոցի դիրքը, փորձեն հիմնական հարցերը պարզել, թե ինչ դիրքերից է յուրաքանչյուր կրակոցը կատարվել, այդ պահին տուժողներից յուրաքանչյուրն ինչ դիրքում է գտնվել, որոնք ներսում տեղի ունեցած իրադարձությունների առումով չի բացառվում, որ նոր հանգամանքների հնարավորություն տան: Նոր հանգամանքներ միգուցե պարզվեն մեզ համար»,- մեզ ասա Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ փորձաքննությունները պատկեր կտան, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 12-ին Ավետիսյանների տանը:

Մեր այն հարցին որևէ շփում ձևավորվե՞լ է ռուսական կողմի իրավապահ մարմինների հատ, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես, մեր շփումը պետք է լինի ներգրավվելու և գործին մասնակցելու տեսքով, սակայն այս պահին նման բան չկար»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել