Որպես Վանաձորի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես դեմ այդ նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարմիր գծերը Վանաձորում…

Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի` Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իրապես Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտրարում եմ, որ որպես Վանաձորրի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում: Առաջարկում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից, հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը, և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա: Հուսով եմ, որ իմ կողմից շատ հարգված Վանաձորի ավագանու անդամները թույլ չեն տա, որ «կարմիր գծերի» խայտառակ պրակտիկան մուտք գործի Վանաձոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել