Նորություններ

Երեք ամիս առաջ այսօր

Երեք ամիս առաջ արթնանալուց հետո անդառնալի կորուստների և վշտի հանդիպեց ոչ միայն Ավետիսյանների ազգությունը, այլ գրեթե ողջ համայն հայությունը: Բոլորը կարծես միմյանց բարի օր մաղթելու փոխարեն խոսում էին տեղի ունեցած վայրագություններից:

Կատարվածի հնարավոր որոշ փաստերի, վարկածների վերաբերյալ մենք նախկինում անդրադարձել ենք մի քանի անգամ տարբեր տիրույթներից:

Այսօր արդեն փորձենք ամփոփել կատարված եղելության հետևանքները և դիտարկել, թե ինչպիսի միջոցառումներ են առկա, որոնք հնարավոր է կանխեն նմանատիպ բռնությունները:

Անկասկած կատարվածը թողեց իր հետքը ոչ միայն մեր հիշողությունում, այլ նաև մարդկանց հոգեկանում՝ առաջացնելով անվտանգության զգացողության խարխլում: Վերջինս առավել նկատելի է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն երեխաներ: Ընդ որում՝ անվտանգություն ասելով այստեղ նկատվում է ինչպես ֆիզիկական անվտանգությունը, այնպես էլ հոգեկան անվտանգությունը: Մի շարք անձիք նշում են, որ դեպքից հետո մի քանի անգամ ավել են ստուգում, թե արդյոք փակ են դռները, պատուհանները, որոշներն էլ նշում են, որ սկսել են նախկինից առավել հաճախ այցելել երեխաների ննջարան՝ ստուգելու համար նորմալ է ամեն ինչ, թե ոչ: Իհարկե չմոռանանք նաև, որ վախի զգացողությունը տրված է մարդուն իր անձը պաշտպանելու համար, մինչդեռ այն պետք է գտնվի իր սահմանների մեջ, որպեսզի չահաբեկի հոգեկան անվտանգությունը և չառաջացնի հոգեբանական մի շարք խնդիրներ, որոնք մինչև անգամ կարող են դառնալ հանցավոր վարքագծի պատճառ:

Կարծում ենք շատ կարևոր է այն հանգամանքը, որ ոչ միայն ջանքեր գորածդրվեն հանցագործության բացահայտման ուղղությամբ, այլ նույնչափ և ոչ պակաս կարևորություն հաղորդվի հանցագործությունները կրկնել չթույլատրող միջոցառումների իրականացումը: Իհարկե այստեղ նաև մեծ կարևորություն ունի պատժի անխուսափելիության սկզբունքի խստագույնս պահապանման դերակատարաությունը:

Նշենք, որ այս մասով հանցավորության կանխումը հեշտ չէ իրականացնել, քանի որ հաճախ նման դաժան հանցագործությունների պատճառներ են հանդիսանում հոգեբանական երևույթները, անգիտակցական դրսևրումները, որոնց վրա ներգործություն ունենալը ոչ միայն դժվար է, այլ երբեմն՝ անհնար: Չնայած դրան առկա են բռնությամբ կատարվող նման սպանությունները կանխման մի շարք միջոցառումներ, որոնք ի զորու են գոնե որոշ դեպքերում չեզոքացնել հանցածին նախադրյալները:

Այստեղ շատ ենք կարևորում նաև այն հիմնահարցը, որ քրեաբանները, բացի տեսական հարթությունից անցնեն առավել շատ գործնական հարթության, որի համար գտնում ենք անհրաժեշտ է պետության կողմից համապատասխան մասնագիտացված կառույցների ներդնումը և գործարկումը, որտեղ իրենք կիրականացնեն իրենց աշխատանքներն առավել թիրախավորված՝ իրականացնելով ամենօրյա աշխատանքներ:

Նման հանցագործությունների կանխման համար շատ կարևորվում ենք նաև ԶԼՄ-ով հեռարձակվող նյութերի նախնական փորձաքննության ինստիտուտի կայացումը՝ հանցավոր ներգործող տարրերի բացահայտման և չեզոքացման ուղղությամբ: Բացի դա օգնության կարող են գալ նաև համապատսխան ֆիլիմերը, գովազները և այլ նյութերը՝ լեցուն հանցավոր ճանապարհից շեղելու հոգեբանական մանիպուլյացիներով, որոնք էլ կպատրաստվեն մասնագետների օգնությամբ: Օգնության կարող են գալ նաև մի շարք այլ միջոցները, մասնավորապես գործազրկության նվազմանն ուղղված գործողությունները, զինամթերքների նկատմամբ չափազանց խիստ ռեժիմի սահմանումը և այլն:

Այս մասով առաջարկում ենք նաև միջոցառումներ իրականացնել այն ուղղությամբ, որ անվճար հիմունքներով հոգեբանները հասանելի լինեն հասարակության առավել լայն շերտերին: Վերջինիս շնորհիվ շատերը կկարողանան լուծել իրենց հոգեբանական խնդիրները առանց հանրության համար վտանգավոր արարքների:
11047061_606262852838579_945630783_n-440x293Իհարկե չենք հերքում նաև այն հանգամանքը, որ շատերին այն կարող է չօգնել ձեռնարկած սև ճանապարհից հետ կանգնելու գործում, բայց գոնե մեկ անձի, եթե անգամ հետ պահի այդ ճանապարհից, ապա կարծում ենք դա կլինի մեծ ձեռքբերում:

Չէ՞ որ այդ մեկ անձը կարող էր լինել Գյումրում կատարած չարագործության հեղինակը, իսկ մեծ ձեռքբերումը կլիներ մեզ համար Ավետիսյանների ընտանիքի այսօրվա կենդանի ներկայությունը:

Զարուհի Հարությունյան, դատական հոգեբանության փորձագետ, ՀԵԻԱ անդամ

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել