Քննություններին և դիպլոմային աշխատանքին նախապատրաստվելու համար աշխատողներին կարող է տրամադրվել մինչև 30-օրյա արձակուրդ

Համատեղել ուսումն ու աշխատանքը կարող է առավել դժվար դառնալ քննաշրջանի ժամանակ: Սակայն ուսանող աշխատողների համար օրենքով նախատեսված են հետևյալ հնարավորությունները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն`

1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ