Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատախազը միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 14 տարվա ազատազրկման և բռնագրավել 422 մլն ՀՀ դրամի չափով գումար

14 տարի ազատազրկում. այսօր նման միջնորդությամբ հանդես եկավ մեղադրող դատախազը՝ «Ֆինանսական բուրգի» գործով: Մեղադրական ճառով՝ դատախազը նաև խնդրեց գործով միակ ամբաստանյալ Ա․ Ա․-ի նկատմամբ կատարել անձնական գույքի բռնագրավում, որը չպետք է գերազանցի շուրջ 422 մլն ՀՀ դրամը:

Ամբաստանյալի իրավունքների պաշտպան Մնացական Սարգսյանը Իրավաբան.net-ին հաղորդեց, որ դիրքորոշում կհայտնի ճառով, սակայն նա ընդգծեց, որ պատիժն ակնհայտ խիստ է. «Բացի այն, որ Ա․ Ա․-ի մեղքն ապացուցված չէ, դեռ մի հատ էլ ակնհայտ խիստ պատիժ է մեղադրողն ուզում, որ նրա նկատմամբ կիրառվի»,- շեշտեց Մնացական Սարգսյանը:

Նշենք նաև, որ ամբաստանյալն իր հանդեպ մեղադրանքն չի ընդունում:

Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել