Էական նշանակության հանգամանքներ են բացահայտվել Ավետիսյանների սպանության գործով

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության գործով հայտնի է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որոնց գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են հայտնի դառնում: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով, այդ հանգամանքները թույլ են տալիս վերականգնել կատարվածի պատկերը, սակայն քանի դեռ չկա դատագենետիկական փորձաքննություն և համալիր փորձաքննության եզրակացությունները, ապա այդ հանգամանքները ամբողջության մեջ վերլուծելու և համապատասխան եզրակացություններ անել դեռ վաղ է:
«Երբ փորձաքննությունների եզրակացությունները հայտնի կլինեն, կհամադրվեն, վերլուծություններ կարվեն և կահայտարարենք այդ մասին»,- ասաց Ե. Սարգսյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել