Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան երեխայի մահվան գործով ցուցմունք եղավ դատարանում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Դատարանում ցուցմունք տվեց Սարգիս Մամայանը, ով բուժքույր Իրինա Մամյանի եղբայրն է:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Նախորդ դատական նիստին միջնորդությամբ էր հանդես եկել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը` խնդրելով հարցաքննել Սարգիս Մամյանին: Նա պարզաբանել էր, որ մահացած երեխայի հոր եղբայրը Facebook.com սոցիալական ցանցում երեխայի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել օգտատեր Սարգիս Մամյանի հետ, ով նշել է, թե երրորդ օրվա բժշկուհին իր քույրիկն է եղել ու ինքն ամեն ինչից տեղյակ է:

Այսօր դատարանում Սարգիս Մամյանը արժեքավոր ոչինչ չպատմեց, նա միայն նշեց, որ քույրը հայտնել է, թե հիվանդանոցում երեխա է մահացել: Նա հաղորդեց, որ քրեական գործով ուենալով երկու տեղեկատվության աղբյուր` քույրը, ով ուղղակիորեն առնչվում է այս գործին և լրատվամիջոցները, գործի առնչությամբ իր կարծիքը ձևավորվել են լրատվամիջոցները:

Հարցաքննությունից հետո Արթուր Սաքունցն հայտարարեց, որ «եթե Իրինա Մամյանը աշխատանքից դուրս գա իր դիմումի հիման վրա, ուրեմն հիվանդանոցն ինչ-որ բան ցանկանում է կոծկել»:

Այսօր միջնորդությամբ պետք է հանդես գար ամբաստանյալնեից Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն նա որոշեց միջնորդությունը հետաձգել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել