Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վերաքննիչ դատարանում նշանակվել է Վարդան Պետրոսյանի գործով առաջին նիստը

Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքն արդեն վարույթ է ընդունվել: Ապրիլի մեկին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի մեղադրող դատախազի և տուժող կողմի ու իրավահաջորների փաստաբանի բերված բողոքի դատաքննությունը:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն իր բողոքում պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի (Հ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով – ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով) վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ:

Իսկ տուժող կողմի և իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը պատժի և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ, ինչպես նաև բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` հայցի մասով, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել