Նորություններ

Կաշառքի վտանգը չեզոքացվեց և անձնագրի մերժումը բեկանվեց

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել քաղաքացի Մնացական Գեւորգյանը եւ հայտնել, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո կամենում էր ստանալ անձնագիր: Մ. Գեւորգյանի անձնագիրը Վրաստանի Հանրապետության ՀՀ դեսպանատանն էր, իսկ նրան տրվել էր հետդարձի անձնագիր:

Մ. Գեւորգյանը դիմել էր ՇՊԱԿ, նշելով որ, Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի տեսուչը նրան մերժել էր անձնագիր տալ, պատճառաբանելով, որ նա պետք է ունենա պարտադիր հաշվառման հասցե, սակայն Մ. Գեւորգյանը 57 տարեկան է և, չհանդիսանալով զինապարտ, հասկացավ, որ իրենից այլընտրանքային մոտեցում են ակնկալում:

Մ.Գեւորգյանին անձնագիր չտրամադրելը խոչընդոտում է նրա քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացմանը:

ՇՊԱԿ-ի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, կազմվել է դիմում` Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային ուղղված` սույն գործով պարզաբանում ատանալու համար:

Դիմումն ուղարկելուց 3 օր անց Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժնի տեսուչը զանգահարել եւ հրավիրել է Մ.Գեւորգյանին եւ նշանակել օր` անձնագիրը ստանալու համար որից հետո ստացվել է ուղարկած դիմումի պատասխանը, ըստ որի, Մնացական Գեւորգյանը արդեն ստացել է Անձնագիր:

«Անչափ շնորհակալ եմ ՇՊԱԿ-ի իրավաբաններին ինձ օգնելու համար,» վերջում նշեց Գևորգյանը: «Հուսով եմ, մյուս գյումրեցիները ևս կդիմեն այստեղ նման դեպքերում:»
Աղբյուրը՝ shpak.am

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել