Ի՞նչը կարող է լինել բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառը

Քանի որ դատարանի կողմից դեռ հաստատված չէ, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մեղավոր է հանդիսանում Պրեմյակովը, ուստի ելնելով անմեղության կանխավարկածի սկզբունքից՝ ճիշտ չի լինի խոսել մեղադրյալի հանցավոր վարքագծի մոտիվացիայի վերաբերյալ: Վերջինիս փոխարեն խոսենք առհասարակ, թե նման վարքագծի պատճառ ինչը կարող էր հանդիսալ:

Նախ նշենք, որ այստեղ գործ ունենք բռնությամբ կատարվող հանցագործության հետ, քանի որ հանցագործության օբյեկտիվ կողմն իրականացվել է բռնության գործադրմամբ: Իսկ բռնությամբ կատարվող հանցագործությունները հիմանկանում երկու տեսակի են լինում՝

1. հանցագործություն, որում բռնությունը գործադրվում է որպես նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակներն, իրենց բնույթով, կարող են շատ տարբեր լինել՝ քաղաքական, կրոնական, շահադիտական, անձնական և այլն:

2. Հաջորդն այնպիսի հանցագործություններն են, որոնցում բռնությունը գործադրվում է հանուն բռնության: Այսինքն՝ հանցավորը բավարարվածություն է ստանում բռնության գործադրումից: Մինչդեռ տվյալ պարագայում բռնությունը կարող է լինել ոչ միայն նպատակ, այլ նաև միջոց՝ լուծելու ներքին հոգեբանական խնդիրները, անգիտակացական կոնֆլիկտները, որոնցից կարող են լինել ինքնահաստատման պահանջմունքի բավարարումը, թերարժեքության բարդույթի հաղթահարումը, նեկրոֆիլը, ֆրուստրացիան և այլն:
Օրինակ՝ ինքնահաստատման պահանջմունքի բավարարման համար անձը կարող է սպանել մի խումբ անձանց՝ նպատակով, որ իր անձը, անունը կարող է հայտնի դառնալ. իր մասին կսկսեն գրել թերթերում, իր անունը կհայտնվի համացանցում, իր մասին կխոսեն հեռուստատեսությամբ, հնարավոր է հասարակությանը սկսի վախենալ իրենից և դրանով իսկ նա կբավարարի իր ինքնաիրականացման պահանջմունը:

Մահվան նկատմամբ անձի ունեցած վախը նույնպես կարող է դառնալ սպանության դրդապատճառ: Այդ դեպքում հանցագործը շատ է վախենում մահից, որի համար սկսում է սպանել մարդկանց և որքան շատ է սպանում, այդքան իրեն էլ ավելի մոտ է զգում մահին: Այդ ձևով նա փորձում է հաղթահարել մահվան հանդեպ իր ունեցած վախը: Բացի այդ, կարևոր է անդրադառնալ շատ կարևոր հոգեբանական մի երևույթի մասին, որը բռնության պատճառների մեջ էական դեր է իրականացնում: Դա ֆրուստրացիան է: Այն հոգեկան անհանգստությունը, երբ չեն բավարարվում մարդու պահանջմունքները, փլուզվում են նպատակները և իղձերը:

Ֆրուստրացիայի պատճառը կարող է լինեն սխալ դաստիրակությունը, օրինակ այն որ ծնողները միշտ բավարարել են երեխայի ցանկությունները: Տվյալ պարագայում երեխան մանկուց սովոր է լինում, որ ինչ ցանկան, այն կկատարվի, մինդեռ հայտնի է, որ կյանքի ուղիներում այդպես չի լինում: Եվ արդեն այն ժամանակ, երբ երեխան, դառնալով չափահաս, բախվում է այն իրավիճակին, երբ իր ցանկությունը չեն կատարվում կամ իր պահանջմունքները չեն բավարարվում, առաջնում է ֆրուստրացիան: Այդ դեպքում մարդը փորձում է ձերբազատվել համապատասխան հոգեվիճակից, որտեղ օգնության են գալիս անձի պաշտպանական մեխանիզմները՝ ագրեսիան, պրոյեկցիան, սուբլիմացիան և այլն:

Ագրեսիան կարող է դրսևորվել ուղղակի ձևով՝ բռնության գործադրմամբ այն անձի, առարկայի, երևույթի նկատմամբ, ով առաջացրել է ագրսիան և տեղակալման ագրեսիա, երբ ագրեսիան ուղղված է այլ երրորդ անձի նկատմամբ՝ քավության նոխազի որոնում:

Այսինքն, հնարավոր է հանցագործի մոտ ագրեսիա առաջանա մի բանից, սակայն նա վերջինիս արդյունքները դրսևորի մեկ այլ անձի, անձանց խմբի կամ ընտանիքի նկատմամբ: Այստեղ կարող է գործ ունենանք նաև պրոյեկցիայի հետ՝ որպես անձի հոգեկանի պաշտպանական մեխանիզմ: Գոյություն ունի նաև ազատ լողացող զայրութի հասկացությունը, երբ անձը ագրեսիա է դրսևորում յուրաքանչյուր կոնֆլիկտային իրադրությունում:

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ագրեսիվության պատճառ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ երեխան վաղ հասակից է հաճախել նախադպրոցական հաստատություն: Այսպես, համապատասխան սոցիալական ուսմունքի` երեխայի շփումը և խաղը տարեկիցների հետ երեխային հնարավորություն է տալիս սովորել արգրեսիվ ռեակցիաներ: Այս մոտեցմանը կողմն են խոսում նաև տվյալները, որոնք ստացվել են նախադպրոցական երեխաներին հետազոտելու արդյունքում:
Այսպես, մի հետազոտությունում (Haskins,1985) սահմանվել է, որ այն երեխաները, ովքեր մինչ դպրոց գնալը հինգ տարի շարունակ կանոնավոր կերպով հաճախել են նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ, ուսուցիչների կողմից գնահատվել են որպես առավել ագրեսիվ, քան այն երեխաները, ովքեր հաճախել են նախադպրոցական հաստատություն ոչ կանոնավոր կերպով:
Այս տվյալները հաճախ մեկնաբանվում են համապատասխան սոցիալական գիտության տեսության. երեխաները, ովքեր առավել շատ ‹‹փորձառնություն›› ունեն ագրեսիոն վարքագծի՝ ձեռքբերված իրենց տարեկիցների հետ շփման ժամանակ, առավել հաջող են յուրացրել նման ազդակները և վերջիններս այլ պայմաններում կիրառելու առավել ընդունակ են:
Չհերքելով նման տվյալների մեկնաբանումը՝ նկատենք, որ հնարավոր է նաև այլ մեկնաբանություն:
Կարելի է ենթադրել, որ առավել մեծ ագրեսիվությունը մեծահասակ երեխաների, անձանց մոտ, ովքեր հինգ տարի շարունակ հաճախել են նախադպրոցական հաստատություն, պայմանավորված է երեխաների էմոցիոնալ դեպրիվացիայով, իրենց մորից վաղ հասակից բաժանվելու հանգամանքով, որն առավել կարևոր է մայր-երեխա հարաբերություններ համակարգի տեսանկյունից, ինչպես նաև կարևորվում է երեխայի մոտ անվտանգության հիմքային զգացողության ձևավորման համար: Ընդհանուր առմամբ նման բացատրությունը համաձայնվում է այն հասկացության հետ, որը հոգեբանության մեջ կոչվում է կապվածության տեսություն:
Իհարկե նշենք նաև, որ ամեն մարդ չէ, որ ֆրուստրացիայի, ագրեսիայի արդյունքում կարող է գործադրել բռնություն: Այստեղ գործ ունենք անձի տեսակի հետ: Այն դեպքում, երբ բռնությունը տվյալ անձի համար անընդունելի արարք է հանդիսանում, ապա նա կարող է իր ագրեսիան դրսևորել վիրավորանքի, բամբասանքի միջոցով: Հնարավոր է նաև սուբլիմացիա:
Այսինքն՝ մարդու արգրեսիվ մղումները չեն դրսևորվում բռնության ձևով, այլ վերափոխվում են հասարակության համար ընդունելի նորմերի, արժեքների:
Օրինակ՝ չգիտակցված սադիստական մղումներով անձը կարող է դառնալ շատ լավ վիրաբույժ:
Չմոռանանք նաև, որ բռնությամբ կատարվող սպանությունների դրդապատճառ կարող են հանդիսանալ նաև մանկության, պատանեկության տարիներում ապրած սթրեսը, սիրո պակասը, ընտանիքի անդամների կողմից կիրառված բռնությունը, կոլեկտիվ անգիտակցականով ժառանգված հանցավոր վարքագիծը, պաթոլոգիական և կուլմինացիոն աֆեկտը, անձի անմեղսունակությունը և մի շարք այլ պատճառները:

Որպես վերջաբան կցանկայի հորդորել լրատվական կայքերի, որ հնարավորինս չհրապարակեն սպանության տեսարանները, ինքնասպանության կադրերը, նկարներ, քանի որ մարդկանց աչքերը կարող են սովորել դրանց և հասարակության որոշ անդամներ կարող են ‹‹վերցնել վարքագիծը››: Այլ կերպ ասած այն կարող է ունենալ հանցածին նշանակություն:

Օրինակ՝ Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանում աշխատում է սոցիոլոգ Դեյվիդ Ֆիլլիպսը հղում է կատարում այսպես ասած Վերտերայի ֆենոմենին: Վերտերայի ֆենոմենի պատմությունը հանդիսանում է ահաբեկող:

Ավելի քան երկու հարյուրամյակ առաջ գերմանացի գրող Ի.Գյոթեն հրապարակել է սիրավեպ, որը կոչվում է ‹‹Երիտասարտ Վերտերայի տառապանքները››: Գիրքը, որի հերոսն է Վերտերը, ինքնասպանություն է գործում, ինչը մեծ ազդեցություն է թողնում ընթերցողի վրա: Այդ սիրավեպը ոչ միայն Գյոթեին դարձրեց հայտնի, այլ առաջ բերեց ինքնասպանությունների մի ալիք: Այդ ֆենոմենն այնքան հզոր էր, որ մի շարք երկրներում պետական մարմիններն արգելեցին սիրավեպը: Ֆիլլիպսը հետազոտել է ԱՄՆ-ում 1947-1968թթ-ին կատարված ինքնասպանությունների վիճակագրական տվյալները և հայտնաբերել է՝ ամեն անգամ այն բանից հետո, երբ թերթերի առաջին էջում հրապարակվում է սիրավեպը դրան հաջորդող երկու ամիսների ընթացքում ինքնասպանությունները սովորական ժամանակներից միջին հաշվով ավելանում էին 58 անգամ: Համապատասխան տեսանկյունից ասված յուրաքանչյուր անգամ 58 մարդ ավել էր զոհվում, ովքեր կարող էին շարունակել իրենց կյանքը:

Մեկ այլ օրինակ՝ ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցուցադրումից անմիջապես հետո ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, բռնությունների թիվը աճում է:

Իհարկե հնարավոր չէ խուսափել ամենից, մինդեռ անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ արյան, սարսափ և բռնության դաժան կադրեր ներկայացվող տեսարաններից:

Զարուհի Հարությունյան, դատական հոգեբանության փորձագետ, ՀԵԻԱ անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել