Հայտնի են ՄԻԵԴ դատավորի մրցույթի հաղթողները

Քիչ առաջ արդադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող երեք թեկնածուի անունները: Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակազմը, ղեկավարվելով ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 2-ի նիստի արդյունքները` հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Լիանա Օնիկի Հակոբյանը»:

Հիշեցնենք, որ առաջին մրցույթում հաղթող էին ճանաչվել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանն ու Նելիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ