Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործը. տուժող կողմը վիճարկում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեց փաստաբանը՝ հավելելով, որ բողոքը բերվել է Վարդան Պետրոսյանի պատժի և քաղհայցի մասով:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարի ազատազրկման, դատարանը քննության չի առել տուժող կողմի ներկայացուցչի քաղհայցը, որով Ռուբեն Բալոյանը խնդրել էր ամբաստանյալից բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար:

Վերաքննիչ բողոք՝ պատժի մասով, փետրվարի 24-ին բերել է նաև մեղադրող կողմը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել