ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթին հարցաքննվում է Արմեն Հարությունյանը

Այս պահին ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր տեղի համար հայտարրաված մրցույթի հարցազրույցի փուլին իր կենսագրությունն ու գործունեությունն է ներկայացնում ՄԻԵԴ դատավորի հավակնորդ, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը, ով առաջին մրցույթի հաղթող երեք թեկնածուներից մեկն էր:

Իսկ նրա հարցաքննությանը զուգահեռ առաջինը հարցաքննված թեկնածու, Վերաքննիչ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը կատարում է լեզվական հմտությունները ստուգող հանձնարարությունը:

Նշենք նաև, որ օրակարգի համաձայն, այսօր մինչև ժամը 13-ը հարցաքննվելու են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանն ու Աստղիկ Խառատյանը, իսկ ժամը 14-ից մինչև ժամը 18-ը կհարցաքննվեն ևս չորս թեկնածու` «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս Արա Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը, և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել