Նորություններ

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթին ներկա են նաև լեզվի մասնագետներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի ընտրության երկրորդ մրցույթի բանավոր փուլը րոպեներ առաջ մեկնարակեց: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ հարցազրույցի փուլը սկսել են ուշացումով, քանի որ երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում դիմում է ստացվել ՄԻԵԴ դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանից, և քննարկել են դիմումը:

Գագիկ Հարությունյանի խոսքով, դիմումում բարձրացված են եղել հարցեր` նախորդ մրցույթի վերաբերյալ, և որոշվել է, որ այդ հարցերին չեն անդրադառնալու:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, թե քանի որ նախորդ մրցույթի ժամանակ խնդիրներ էին ծագել հանձնաժողովի անդամների կողմից թեկնածուների լեզվական իմացությունը ստուգելու հետ, ապա այս անգամ դիմել են կրթության և գիտության նախարարություն` խնդրելով առաջարկել մասնագետների, ովքեր ներկա գտնվեն երկրորդ մրցույթի հարցազրույցների փուլին և կօգնեն հանձնաժողովի անդամներին գնահատել թեկնածուների լեզվական գիտելիքները:

Նշենք, որ հանձնաժողովի անդամներն են ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը,  և հանձնաժողովի նախագահը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է:

Այս պահին հարցաքննվում է ՄԻԵԴ դատավորի թեկնածու, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ստեփան Միքաելյանը:

Նշենք նաև, որ դատավորի հավակնորդները 14-ն են:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել