Տաքսու վարորդի ապրուստի միջոցները պաշտպանված են

Ավտովթարի ենթարկվելը սոսկալի է ցանկացած մարդու համար, բայց պատկերացրեք, թե ինչպիսի զգացողություններ կունենաք, եթե վարորդ աշխատելով մի կերպ ապահովում եք ձեր ընտանիքի գոյությունը և ձեզ անարդարացիորեն մեղադրում են ավտովթարի պատճառ հանդիսանալու մեջ: Այսպիսի իրավիճակում էր հայտնվել Արմավիրում ապրող տաքսու վարորդը: Նա համոզված էր, որ իրեն անարդարացիորեն են մեղադրում, ավելին, ճանապարհային ոստիկանությունը նրան բավական շոշափելի գումարով տուգանել էր և նա պետք է մոտ 1500 դոլար ծախսեր` վնասված ավտոմեքենաները վերանորոգելու համար: Ինքնուրույն կերպով հարցը լուծելու անհաջող փորձերից հետո տաքսու վարորդը, ծանոթ լրագրողի խորհրդով, դիմեց Արմավիրի Շահերի պաշտպանության և աջակցության նորաբաց կենտրոն (ՇՊԱԿ):

Արմավիրի ՇՊԱԿ-ը հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության ևաջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակականկազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղստանում են անվճար իրավական աջակցություն: Գոյության միջոցները կորցնելու եզրին հայտնված տաքսուվարորդը ՇՊԱԿ-ի իրավաբաններին պատմեց իր կասկածների մասին, թե ճանապարհային ոստիկանությունըգործում է ի շահ ավտովթարի հակառակ կողմի, քանի որ նրանից կաշառք է ստացել: ՇՊԱԿ-ը ճանապարհայինոստիկանության դեմ վարչական բողոք ներկայացրեց դատարան` պահանջելով անցկացնել վթարի վայրիլրացուցիչ մանրակրկիտ հետաքննություն: Այդ հետաքննությունը ցույց տվեց, որ տաքսու վարորդը չէրավտովթարի մեղավոր կողմը: Ավտովթարի պատճառ դարձած վարորդը հետագայում ստիպված եղավ հոգալավտոմեքենաների վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք կազմում էին տաքսու վարորդիերեք-չորս ամսվա եկամուտը:

ՇՊԱԿ-ի գործողությունները պաշտպանեցին տաքսու վարորդի գոյության միջոցները և օգնեցին նրան տանուլչտալ գործը:

Կոռուպցիայի այնպիսի գործողությունները, ինչպիսիք են ոչ պաշտոնական վճարումների պահանջները, հաճախ ենհանդիպում Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետ շփվելիս: ՇՊԱԿ-ները մշտապես պատրաստ ենաջակցել բոլոր բնագավառների կոռուպցիայի զոհերին և արդեն սկսել են մշակել օրենսդրական բարեփոխումներ ևայլ միջոցառումներ` կոռուպցիայի արմատական պատճառներն ու հետևանքները կանխարգելելու նպատակով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել