Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան երեխայի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց

2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստն այսօր հետաձգվեց` ամբաստանյալներից Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի բացակայության պատճռով:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ այսօր առավոտյան մուտք է արվել պաշտպանի դիմում-միջնորդությունը, որտեղ նշվում է, թե առողջական խնդիրների ատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Դատարանը , նախագահությամբ դատավոր Լևոն Ավետիսյանի, նիստը շարունակելու վերաբերյալ լսելով կողմերի դիրքորոծումները, որոշեց նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ մարտի 16-ին, ժամը 16:00-ին:

Նշենք նաև, որ մեղադրողը, տուժողի իրավահաջորդն ու վերջինիս ներկայացուցիչը կողմ էին նիստը շարունակելուն, պատճառաբանելով, թե հնչելու է միայն մեղադրական ճառը, և դրան ամբողջությամբ ծանոթանալ հնարավոր է, քանի որ այն ձայնագրվում է և էլեկտրոնային կրիչը փաստաբան Գիվի Հովհաննիսյանը կարող է ստանալ այն:

Սակայն մյուս ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ նիստը հետաձգվի, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը անձին պաշտպանից զրկելու բացառություններ չի սահմանում դատավարության ճառերի փուլում:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը  ջերմության և ցնցումների մեջ շտապօգնության միջոցով տեղափոխել է հիվանդանոց, և երկու օր անց՝ 2013թ. հունվարի 2-ին մահացել: Նրան բուժող երկու բժիշկները` Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղադրվում են մասնագիտական պատրականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչը հանգեցրել է երեխայի մահվան:

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել