Նորություններ

Հնարավո՞ր է  արդեն նոտարական գրասենյակից ստանալ սեփականության վկայական. պարզաբանում է նոտարը

Հայտնի է, որ քաղաքացին  դիմելով  նոտարին  կնքում  է  անշարժ գույքի առուվաճառքի, նվիրատվության  և/կամ այլ պայմանագրեր:

Նշենք, որ ներկայումս քաղաքացին  արդեն  հնարավորություն  ունի  առանց դիմելու ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, նոտարի միջոցով առցանց գրանցել պայմանագրից ծագող իր իրավունքը՝ ստանալով նոտարի կողմից  կնքված սեփականության վկայական:

Վերջինս իրականացված այն բարեփոխումներից է, համաձայն որի, քաղաքացին ստիպված չէ գործարք կատարելու համար դիմել մեկից ավելի մարմիններ:

Հասմիկ  Հարությունյան, ՀՀ նոտարական պալատի նախագահ, ‹‹Կենտրոն›› նոտարական տարածքի նոտար

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել