Նորապսակները պաշտպանում են իրենց իրավունքները

Երբ Մանուկյանների զույգը Արմավիրում փորձեց գրանցել ամուսնությունը, Քաղաքացիական կացությանակտերի գրանցման տեղի գրասենյակում նրանց տհաճ անակնկալ էր սպասվում: Քաղաքացիական կացությանակտերի գրանցման գրասենյակները Հայաստանում տրամադրում են պաշտոնական փաստաթղթերի վավերացվածպատճեններ: Քաղաքացիներն այստեղ դիմում են, երբ անհրաժեշտ է լինում վերցնել ամուսնության, ծննդյան և այլվկայականներ: Մանուկյաններին ամուսնության վկայականը պետք էր հաջորդ ամիս արտասահման մեկնելուհամար: Գրասենյակի աշխատակիցը, տեղեկանալով նրանց ծրագրերին, ձգձգել է ամուսնության գրանցմանգործընթացը: Աշխատակիցը նրանց հավատացրել է, թե գործընթացը կտևի մեկ ամսից ավելի, եթե իրենքչհամաձայնեն լրացուցիչ, ոչ պաշտոնական վճարում կատարել:

Մանուկյաններն այդ պահին տեղյակ չէին ամուսնության գրանցմանը վերաբերող իրենց իրավունքներին, սակայնընկերներից լսել էին Հայաստանում գործող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ)ցանցի մասին և որոշեցին դիմել իրենց մարզային կենտրոն: Արմավիրի ՇՊԱԿ-ը հանդիսանում էհանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոններից մեկը, որոնքգործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամայցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն:

ՇՊԱԿ-ի իրավաբանները Մանուկյաններին իրազեկեցին նրանց իրավունքների մասին, ըստ որոնց պաշտոնականփաստաթղթերը պետք է տրամադրվեն նրանց ժամանակին և առանց խոչընդոտների: Ամուսինները վերադարձանՔաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ և մեջբերեցին իրենց պահանջը հիմնավորողիրավական ակտերը: Աշխատակիցն առանց հապաղելու նրանց տրամադրեց ամուսնության վկայականը:

ՙՄենք երախտապարտ ենք Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին, որ մեզ օգնեց ստանալ այն, ինչերաշխավորված էր օրենքով, սակայն կարող էինք չստանալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցմանգրասենյակի աշխատակազմի մեքենայությունների պատճառով՚:

*Անունները և լուսանկարը փոփոխված են

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել