Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները սահմանափակվելու են. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցին հեռուստատեսություններից մեկին, նա գրել է.

«Էս խելոք ու ինտելեկտուալ տղու հարցազրույցից ինձ համար միայն մի բան պարզ դարձավ, որ սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները սահմանափակվելու են, այսինքն` տեղի է ունենալու պետական կառավարման համակարգի փոփոխություն, և մեր երկիրը դառնալու է խորհրդարանական կառավարման հանրապետություն: Մնացածը` հայհոյանք էր ու հանձնարարություն: Ինչ ուզում եք, ասեք իրար, եղբա՛յր, ինձ անկեղծ չի հետաքրքրում: Չի բացառվում, որ վաղը նորից սիրեք իրար, ինչպես տարիներ շարունակ… Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց.

Ա՛յ խելոք նախարար ջան, իսկ դու որտեղի՞ց գիտես, որ հանրաքվեից հետո նախագահի լիազորությունները սահմանափակվելու են: Գուցե ժողովուրդը մերժելո՞ւ է այդ նախագիծը, թե՞ ինչպես միշտ, այս անգամ էլ եք Դուք որոշելու ժողովրդի փոխարեն…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել