Նորություններ

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու նախատեսված է տուգանք

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու համար, մասնավորապես նախատեսված է տուգանք պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100.000-200.000 դրամի չափով:
Նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսված է ավելի մեծ տուգանք 200.000-300.000 ՀՀ դրամ:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20.000-30.000 դրամ, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40.000-100.000 դրամի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20.000-30.000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40.000-100.000 դրամի չափով:

Նույն խախտումները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսված է ավելի մեծ չափով տուգանք:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել