Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Առաջին ատյանի դատարանը Վազգեն Խաչիկանի և մյուսների արարքներին տվել է սխալ քրեաիրավական որակում. մեղադրող

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր մեկնարկեց` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ:

Վերաքննիչ բողոքներ են բերել պաշտպանական կողմը և մեղադրողը: Մեղադրող դատախազը բողոքարկում է մեղասգրված արաքի պատիժների և ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

«Առաջին ատյանի դատարանը միավորված և տևական գործող կազմակերպիչ և ղեկավար է դիտել Վազգեն Խաչիկյանին, դատարանն իր դատավճռով խմբի հիմնական անդամներ է գտել հինգ անձանց, մնացածին, ոչ մշտական, իսկ մյուսներին խմբին օժանդակողներ: Այդուհանդերձ դատարանը խախտելով ապացույցների գնահատումը` պատշաճ գնահատման չի որակել մի շարք հանգամանքներ, դատարանը արարքներին տվել է սխալ քրեաիրավական որակում: Բողոքարկվող դատական ակտում առաջին ատյանի դատարանի հետևությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների»,- շեշտեց մեղադրողը` միջնորդելով.

«Ամբաստանյալներ Արթուր Սուքիասյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Սամվել Էլբակյանի և Համլետ Մարտիրոսյանի պատիժների, ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի, Համլետ Խաչատրյանի, Սարգիս Սարգսյանի, Հրանուշ Դանիելյանի, Սամվել Էլբակյանի և Համլետ Մարտիրոսյանի կատարած հանցանքների որակումների և դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցի մասերով դատավճիռը բեկանել և փոփոխել, վերացնել ամբաստանյալներ Արթուր Սուքիասյանի, Հովհանես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի և Համլետ Մարտիրոսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը (Պատիժը պայմանականորեն չկիրառել): Բավարարել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացրած 29 մլն ՀՀ դրամի չափով չբավարարված մասը: Ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանից բռնագանձել 29 մլն ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից պետությանը պատճառած վնաս»:

Հիշեցնենք` Վազգեն Խաչիկյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել