Նորություններ

«Անվճար, դեռ չի նշանակում անորակ». Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար

Խնդրիների վերհանում, կարիքների գնահատում և տեխնիկական զինում ու մարզային գրասենյակների զարգացում. այս նպատակադրումներով է իր աշխատանքները սկսում Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավարը` փաստաբան Մելանյա Առուստամյանը: Նա այս պաշտոնը ստանձնեց փետրվարի 3-ից: Ի՞նչ բացթողումներ կան ու ինչ լուծումներ է առաջարկում տիկին Առուստամյանը: Մանրամասները` հարցազրույցում:

Տիկին Առուստամյան, նախ շնորհավորում ենք: Առաջին հարցը հետևյալն է` ի՞նչ առաջնահերթություններով եք սկսում աշխատանքները:

14231499981809-440x293Առաջինը` ողջ հանրապետության տարածքում հանրությանն իրազեկել անվճար իրավական օգնություն տրամադրելու մասին: Երկրորդը` մարզային գրասենյակների տեխնիկական զինում իրականացնել, բարձրացնել աշխատանքի որակը: Եթե փաստաբանի ծառայությունն անվճար է, դեռ չի նշանակում, որ այն պետք է լինի ոչ որակյալ: Նաև նպատակ ունենք գնահատել իրավիճակը, ռազմավարություն մշակել` վեր հանելով խնդիրները: Առաջին երկու ամիսը կլինի ուսումնասիրման շրջան, որպեսզի մարզերում հանրային պաշտպանների հետ զրույցներով, մարզեր այցելելով` պարզենք խնդիրներն ու գնահատեք կարիքները: Հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, այդ ծանրաբեռնվածության արդյունքում պետք է այնպես անել, որ պաշտպանությունը լինի որակյալ: Մենք այսօր բավականին շատ շահառուներ ունենք, որոնց իրավունքները պետք է պաշտպանենք և ունենք սահմանափակ թվով աշխատակիցներով հանրային պաշտպանի գրասենյակ:

Խնդրում եմ ներկայացնել, թե վերջին տարիներին ի՞նչ զարգացում է ապրել Հանրային պաշտպանի ինստիտուտն:

DSC09707-copy-440x293Ես` որպես պալատի խորհրդի անդամ անընդհատ մասնակցել եմ այս գրասենյակի վերաբերյալ իրավական ակտերի, փաստաթղթերի և հաշվետվությունների ընդունմանը: Իհարկե, զարգացումը կա, պարզապես նպատակ ունենք ակտիվացնել աշխատանքները և բոլոր խնդիրները չեզոքացնել:

Մարդկանց վստահությունը հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ ավելանո՞ւմ է, թե գնալով նվազո՞ւմ:

Ես այս պահին մոնիթորինգի տվյալ չունեմ, ամեն դեպքում` իմ նպատակն է, որ այդ արձանագրել վստահության ավելացում, ոչ թե նվազում: Կարծում եմ` երբ որ մենք կարողանանք մատուցել ավելի որակյալ ծառայություն, վստահությունն ինքնին կաճի: Ես խիստ հետևողական եմ լինելու, որպեսզի որակը բարձր լինի: Ուշադիր եմ լինելու նաև երբեմն շրջանառվող այն խոսակցությունների հանդեպ, թե գրասենյակի աշխատակիցը վճարովի ծառայություն է մատուցում: Տվյալ պարագայում ես շատ խիստ կլինեմ:

Ես տեղյակ եմ նաև, որ Դուք ինքներդ անվճար գործեր ունեք: 

Այո, ասեմ, որ անվճար հիմունքներով էլ եմ աշխատել, եթե անգամ եղել են վճարովի գործեր, ապա շատ նվազ աշխատավարձով: Գրասենյակի աշխատակիցների շրջանում կա ոգևորություն, որ ինձ հետ կարող են քննարկել ու լուծումներ գտնել: Համենայն դեպս, ես իմ փորձն ու գիտելիքներն ի սպաս կդնեմ հանրային պաշտպանի գրասենյակի զարգացմանը:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել